basic

Հնարավո՞ր է կարճ ժամկետում անգլերեն սովորել

Լեզուն սովորելը իրենից ենթադրում է որոշակի ժամանակահատված՝ նվազագույնը 3-4 ամիս։

Նախքան սկսելը մեր մասնագետի հետ կանցնես թեստավորում, որի ընթացքում կպարզենք քո իմացության լեվելը, իսկ հետո արդեն հստակ կկարողանանք նշել ժամկետներ, որը անցնելուց հետո կխոսես ՇԱՏ ԼԱՎ անգլերեն։

Յուրաքանչյուր դասի ընթացքում ունենալու ես հետևյալ հատվածները՝ լսողական, խոսակցական, քերականական, գրելու և կարդալու։

Անգլերենը բարդ լեզու չէ, սակայն պահանջում է որոշակի ժամանակահատված, չէ՞ որ յուրաքանչյուր հաղթանակի համար անհրաժեշտ է քրտնաջան և երկար աշխատանք։ 

Հ.Գ. ժամանակը թանկ ռեսուրս է մեր օրերում, որը կորցնել պետք չէ, իսկ անգլերենը ամենապահանջված հմտությունն է մեր օրերում։ Ցանկություն ստեղծելը և հավես միջավայրը մենք կապահովենք։ 

basic landing
basic landing
basic landingbasic landing oval

Քանի՞ ամիս կպահանջվի ինձնից, սովորել անգլերեն

Անգլերենում կա վեց մակարդակ՝ A1,A2,B1,B2,C1,C2, որից յուրաքանչյուրը հաղթահարելու համար պահանջվում է 3-4 ամիս։

Խմբերը դասակարգվում են ըստ իմացության մակարդակի և տարիքային խմբի։ Թեստավորումից հետո, մենք ըստ քո զբաղվածության կառաջարկենք ժամեր և կմիանաս դասերին։ 
Որոշե՞լ ես շատ լավ խոսել անգլերեն, ուրեմն պատրաստ եղիր տրամադրել ժամանակ և ունեցիր համբերություն։  :)

Դե իհարկե, մենք քեզ կօգնենք, հաղթահարել բոլոր կոմպլեքսները, որպեսզի վստահ խոսես անգլերեն։

Ի՞նչ մեթոդներով եք դասավանդում

Նեթվորքում յուրաքանչյուր դասին աշխատում ենք բոլոր ուղղություններով։

Կատարում ենք լսողական վարժություններ, նաև վիդեոդիտումներ, որից հետո անմիջապես խմբում սկսվում են բուռն քննարկումները թեմայի շուրջ (հահ, մեզ մոտ քննարկումները միշտ են բուռն անցնում ։Դ)։ 

Դե իսկ հետո, խոսակցական հատված՝ քննարկումներ, նոր բառապաշար։ Ինչ անգլերեն առանց քերականության իմացության։

Շատերն են նշում, որ իրենց հարկավոր չէ քերականություն, սակայն մի բան պետք է միշտ հաշվի առնել՝ առանց քերականական հիմքի երբեք չես կարողանա ՃԻՇՏ կազմել խոսքդ։ 
Քերականություն սովորելը էլ ավելի հեշտ կլինի քեզ մեր կայքի միջոցով, որտեղ կան պրեզենտացիաներ և ստուգիչ թեստեր, որոնք անվճար են մեր ուսանողների համար։

Լեվելը բարձրանալուն պես, դասերի ընթացքում ուղղվածությունը լինելու է դեպի լսողական, խոսակցական և նոր բառապաշար։ 

Որպես տնային աշխատանք ունենալու ես նոր բառապաշար, կարդալու ես գրքեր, որը դասի ընթացքում քննարկվում է։ Դա նպաստում է լսողական և խոսակցական հմտությունների զարգացմանը։ 

Մոռացանք նշել, որ ամիսը մեկ անգամ մեզ մոտ անցկացվում են հավե՜ս միջոցառումներ՝ բիզնես քննարկումներ, դեբատներ, խաղեր։ 

Մեր ուսանողների սիրելի օրերից մեկն է։    :)
basic landing 2basic landing oval
basic landing 3basic landing oval 4

Իսկ ովքե՞ր են դասավանդելու

Նեթվորք թիմում բոլորը երիտասարդ, ավելի քան հինգ տարվա դասավանդման փորձ ունեցող, բարձրագույն կրթությամբ են և TEFL/TESOL սերտիֆիկացում ունեցող մասնագետներ են: 

Մեր մասնեգտները քեզ կօգնեն ցանկացած հարցում, քանի որ մենք տրամադրում ենք մեր ուսանողներին լավագույն ծառայությունը։ Կունենաս հետադարձ նամակներ քո առաջընթացի վերաբերյալ։ Մենք կօգնենք կազմելու գրագետ և ճիշտ ինքնակենսագրական, կտրամադրենք cover նամակ...

Մնացածը, երբ միանաս մեր #նեթվորքընտանիքին, կպատմենք

Տրամադրու՞մ եք սերտիֆիկատ
Նվազագույնը մեկ մակարդակ հաղթահարելուց հետո, մեր ուսանողները հանձնում են ամփոփիչ քննություն, որից հետո ստանում մասնակցությունը հաստատող սերտիֆիկատ։ Բացի ամփոփիչ թեստից, բոլոր խմբերում մինի թեստեր են լրացվում յուրաքանչյուր շաբաթ, ընթացիկ առաջադիմությունը ստուգելու համար, որից հետո մասնագետը տալիս է անհատական թերթիկներ իր արդյունքների մասին։ 
Բա՜ 

Սերտիֆիկացումը հաստատում է մասնակցությունը անգլերենի տվյալ մակարդակ ունենալու մասին։ Երբ ուսանողին անհրաժեշտ է դիմել միջազգային հաստատություն, ապա մենք կուղղորդենք իրեն ինչպե՞ս և որտե՞ղ անցնել միջազգային քննությունները։
basic landing 2
basic landingbasic landing oval

Խմբային թե՞ անհատական դասեր

Դա միայն ու միայն կախված է, թե ինչ նպատակով ես ցանկանում սովորել և ինչքան ժամանակ կարող ես տրամադրել։ Եթե որևէ քննության ես պատրաստվում, պետք է մասնակցես կարևոր կոնֆերանսի կամ միջոցառման, ապա մեր թիմը խորհուրդ է տալիս միանալ անհատական դասընթացներին։

Ի դեպ մեր անհատական դասընթացի արդյունքում յուրաքանչյուր ուսանողի համար կազմվում է անհատական ծրագիր՝ ըստ իր պահանջների։

Իսկ եթե ոչ, առաջարկում ենք միանալ խմբային դասերին։

Ինչու՞

Խմբային դասերը էլ ավելի ինտերակտիվ են, որի ընթացքում ունենում ես հավես քննարկումներ քո թիմակիցների հետ, ունենում ես թիմային խաղեր ու ինչը շատ կարևոր է՝ նոր կապեր

Չէ՞ որ, կյանքում ամենակարևորը շփումն է, նեթվորքինգը։

Network is the key to you success․

Իսկ ո՞ր ժամերին են լինում դասերը

Մեզ մոտ դասերը սկսվում են առավոտյան 9-ից մինչ երեկոյան 10-ը։ 

Նախքան սկսելը, երբ մեզ մոտ կանցնես թեստավորում, կնշես քեզ ամենահարմար և նախընտրելի ժամը, իսկ մենք կփորձենք առաջարկել հենց այդ ժամերին, իհարկե կախված նրանից, թե այդ ժամին խմբում ազատ տեղեր կլինեն, և արդյո՞ք կհամապատասխանի իմացության մակարդակը խմբին։

basic landing 2basic landing oval
basic landingbasic landing oval

Արդյո՞ք օնլայն դասերը էֆֆեկտիվ են

Օնլայն դասերն արդյունավետ ԵՆ։
Արի՜ պատմենք, թե ինչու՞ են լավագույն օնլայն դասընթացները մեզ մոտ։ 
Չկա հավելյալ ծրագրեր ներբեռնելու կարիք, քանի որ դասերն ամբողջությամբ անցնելու են մեր կայքի միջոցով։
Կունենաս անձնական էջ, որտեղ կստանաս տնային աշխատանքները։
Քեզ անհրաժեշտ բոլոր նյութերը կցված կլինեն դասին։
Չկան տեխնիկական և ձայնային խնդիրներ։
Կստանաս ավտոմատ հիշեցումներ, յուրաքանչյուր դասից առաջ։
Կունենաս անվճար բաժանորդագրություն քերականության հատվածին։

Դե, էլ կարիք չկա նշելու, որ խնայում ես բավականին ժամանակ, խուսափելով խցանումներից։ 🤯

Խմբերը ինչպե՞ս են կազմվում ձեզ մոտ

Մինչ դասերին միանալը, մեզ մոտ անցնելու եք թեստավորում, որը ի դեպ ԱՆՎՃԱՐ Է, որից հետո արդեն ըստ ձեր ժամային զբաղվածության, կընտրվի ձեզ համապատասխան խումբը։ 

Խմբերը մեզ մոտ կազմվում են ըստ իմացության մակարդակի և նաև տարիքային խմբի։ Խմբերում մասնակիցների առավելագույնը թիվը 5-ն է։ 

basic landing 2basic landing oval

Խմբերը ինչպե՞ս են կազմվում ձեզ մոտ

Մինչ դասերին միանալը, մեզ մոտ անցնելու եք թեստավորում, որը ի դեպ ԱՆՎՃԱՐ Է, որից հետո արդեն ըստ քո ժամային զբաղվածության, կընտրվի ձեզ համապատասխան խումբը։ Խմբերը մեզ մոտ կազմվում են ըստ իմացության մակարդակի և նաև տարիքային խմբի։ Խմբերում մասնակիցների առավելագույնը թիվը 5-6ն է։ 

basic landing 2basic landing oval
Ինչու՞ ընտրեմ հենց ՁԵՐ դասընթացը

Մենք մշտապես զարգանում ենք, և զարգացնում ցանկացած պրոդուկտ որը ստեղծում ենք։ Մեզ համար առաջնայինը ստանալ որակ, գերազանցելով ցանկացած շուկայի ստանդարտ և նորմա, չէ՞ որ Նեթվորքը քո ԵՐԱԶԱՆՔԸ կատարելու խենք ու հավես միջավայրն է։ 

Մենք աշխատում ենք, որպեսզի ուսանողները առաջին իսկ դասից զգան փոփոխություն դեպի լավը, իսկ արդեն ժամանակ անց գրանցեն իրենց հաջողությունը՝ հաղորդակցվելով անգլերեն ազատ ու անկաշկանդ, գրելով ճիշտ և գրագետ, կարողանալով նայել իրենց սիրելի ֆիլմերը անգլերենով…

Դե իսկ մենք չենք մոռանում բոնուների մասին, որը ուսանողը ստանում է անվճար առաջին դասից հետո՝

- Մեր կայքին անվճար բաժանորդագրություն

- Անվճար թեստավորում

- Անհատական հետադարձ կապ  մասնագետից

- Արդյունքի երաշխիք 

Ի վերջո Նեթվորքը միջավայր է, որտեղ կարող ես անցկացնել շատ հավես ժամանակ, կարդալ գրքեր մեր գրադարանից, հանգստանալ, սրճել կամ թեյել (շոկոլադը չենք մոռանա, չանհանգստանաս ) և ինչը ամենակարևորն է ՆԵԹՎՈՐԹԻՆԳ, ձեռք բերել նոր ծանոթություն, 
Նեթվորքը քո հաջողության բանալին է