Ժամանակը կառավարելու հաջողված տեխնիկաներ

Ժամանակը կառավարելու հաջողված տեխնիկաներ

Ինչպե՞ս կառավարել ժամանակը և հասցնել այն, ինչ պլանավորել ենք շատ շատերիս խնդիրն է մեր օրերում։

 

Պլանավորել օրը և կառավարել ժամանակը թույլ կտա անել այն գործերը, որոնք առաջնային են և առավել ևս ունեն սահմանված deadline: 


Յուրաքանչյուրիս համար պետք է տարբեր կառավարման ռազմավարություններ։ Այդ պատճառով էլ առանձնացրել ենք մի քանի տեխնիկա`


 

Պարետոյի ժամանակի կառավարման 80/20 տեխնիկա 


Այս տեխնիկան ստեղծվել է իտալացի էկոնոմիստ Վիլֆրեդո Պարետոյի կողմից։ Գաղափարը այն է, որ 20% աշխատանքը տալիս է 80% արդյունք


Ի՞սկ ինչպես է այն աշխատում՝

 

  • Կազմեք ցուցակ այն խնդիրների, որ բախվում եք

Օրինակ՝ ձեր գնահատականները վատ են կամ չեք կարողանում հանձնել ձեր պրոյեկտները սահմանված վերջնաժամկետին։

Գրեք պատճառը, թե ինչու եք բախվում այդ խնդիրներին

Օրինակ սոցցանցերում անցկացրած ժամանակը գերակշռում է, այդ պատճառով չեք կարողանում հասցել։

 

Խմբավորեք առաջացած խնդիրները ըստ պատճառների։


Ձեզ մնում է գործել, իսկ մեթոդից կարող եք եզրակացնել՝ երբ կատարում եք 20% աշխտանք, և ամբողջ ուժերը կենտրոնացնում այդ գործում, տալիս եք 80% արդյունավետություն։ 




Պոմոդորո տեխնիկան 


Տեխնիկան ստեղծվել է բիզնեսմեն և գրող  Ֆրանցեսկո Կիրելլոյի կողմից։ 

Այս տեխնիկայի հիմքում ընկած է ինտերվալները, այսինքն երբ ինչ-որ աշխատանք ունես անելու, այն արա դադարներով։ Յուրաքանչյուր ինտերվալ կոչվում է Պոմոդորո։ Այն անվանվել է այդպես, քանի որ այն նման է լոլիկի ֆորմայով ժամացույցի 

 

Ինչպե՞ս է այն աշխատում

  • Ընտրի’ր այն թասքը, որը պետք է անես
  • Դի’ր այն կատարելու ժամանակ օր.՝ 25 րոպե
  • Կենտրոնացիր այդ թասկը մաքսիում լավ կատարալու վրա
  • Երբ ժամանակը կավարտվի դիր + թղթի վրա
  • Վերցրու կարճ հանգիստ՝ վերցրու սուրճ, կեր մրգեր, քայլիր, արա այն, ինչ կապված չէ աշխատանքի հետ
  • Կրկնիր

Երբ անես այն չորսից հինգ անգամ, կարող ես ունենալ ավելի երկար ընդմիջումներ

Պարկինսոնի օրենքը

Բրիտանացի պատմաբան Կիրիլ Նորթքոթ Պարկինսոնը դարձավ հայտնի իր մեկ արտահայտությունից հետո։ Այն էր՝ այն ժամանակը, որը դու տալիս ես կատարելու առաջադրանքը, դա այն ժամանակն է, որ խլում է քեզնից անելու այդ առաջադրանքը։ Թվում է, թե անիմաստ արտահայտություն է, բայց կարդա այն մի քանի անգամ և կպատկերացնես, ինչի մասին է խոսքը։

Չէ՞ որ, առաջադրանք կատարելու համար մեզնից պահանջվում է որոշակի ժամանակ, որի ընթացքում մենք ժամանակը վատնում ենք այն բաներին, որոնք իսկապես խլում են մեր ժամանակը և ոչ այդքան կարևոր են։ 

Տեխնիկան բավականին հետաքրքիր է, տեսնենք թե ինչպես է այն աշխատում

  • Աշխատիր համակարգչով կամ հեռախոսով առանց չարջերի։ Դա ձեզ կստիպի ավարտին հասցնել ցանկացած առաջադրանք, մինչ այն կանջատվի
  • Տրամադրիր հստակ ժամկետ այն կատարելու համար, օրինակ միայն 20 րոպե մի աշխատանքը կատարելու համար
  • Աշխատիր վերջացնել առաջադրանքը ժամանակից շուտ, ինչը որ պլանավոր էլ էիր։
  • Այս տեխնիկան չափազանց շատ կօգնի այն մարդկանց, ովքեր շատ են սիրում հետաձգել գործերը։ 
Network

Հեղ.՝ Network

Հրապարակվել է ՝ 28 Դեկ 2021