7 խորհուրդ անգլերենի հմտությունները բարելավելու համար
Անգլերենի հմտությունների զարգացումը կարևոր նշանակություն ունի մերօրյա աշխարհում արդյունավետ հաղորդակցության և ինքնազարգացման համար: Առանձնացրել ենք 7 տարբերակ, ինչպես զարգացնել այդ հմտությունները։
1. Ամենուր անգլերեն:
Խոսակցական հմտությունները բարելավելու լավագույն միջոցներից մեկը հնարավորինս անգլերեն լեզվով հաղորդակցվելն է: Դիտիր ֆիլմեր կամ հեռուստահաղորդումներ անգլերենով,։ Լսիր փոդքասթներ և երաժշտություն անգլերենով։
2. Պարբերաբար մարզումներ:
Շաբաթը մի քանի օր ժամանակ հատկացրու պրակտիկայի համար: Ներգրավվիր խոսակցությունների մեջ՝ մասնակցիր խոսակցական ակումբների կամ գրանցվիր դասընթացների անգլերեն միջավայրում գտնվելու համար: Կանոնավոր պրակտիկան կօգնի ավելի վստահություն անկաշկանդ խոսել անգլերենով։
3. Ընդլայնիր բառապաշարդ:
Հարուստ բառապաշարը թույլ է տալիս ավելի սահուն և գեղեցիկ արտահայտել ձեր մտքերը: Սովորություն դարձրու ամեն օր նոր բառեր և արտահայտություններ դուրս գրել: Կարդա գրքեր, առցանց հոդվածներ անգլերենով ՝ նոր բառապաշար և արտահայտություններ սովորելու համար: Օգտագործիր լեզվի ուսուցմանհավելվածներ ՝ նոր բառերը վերանայելու և ամրապնդելու համար:
4. Կենտրոնացիր արտասանության վրա:
Ուշադրություն դարձրու ճիշտ արտասանությանը։ Լսիր բնիկ խոսողներին և ընդօրինակիր նրանց արտասանությունը:
5. Օգտագործիր առցանց ռեսուրսներ:
Օգտվիր անգլերեն սովորողների համար բազմաթիվ առցանց ռեսուրսներից: Կան բազմաթիվ կայքեր, հավելվածներ, որոնք առաջարկում են ինտերակտիվ վարժություններ, արտասանության ուղեցույցներ՝ քերականական, լսողական, խոսակցական հմտությունները բարելավելու համար:
6. Ստեղծիր իրավիճակ և սկսիր խոսել։
Պատկերացրու, որ հայտնվել ես ռեստորանում կամ սրճարանում կամ հյուրանոցում։
Ինչպե՞ս կպատվիրես որևէ ուտեստ, կամ սուրճ, կամ կբանակցես հյուրանոցի աշխտակցիհետ երբ ճամփորդում ես։ Փորձիր ինքդ քեզ տարբեր իրավիճակներում և զարգացրու խոսակցական հմտություններդ։
7. Վստահ եղիր և ռիսկի դիմիր:
Վերջապես, վստահություն ցուցաբերիր և ռիսկի դիմիր, երբ խոսում ես անգլերեն: Մի վախեցիր սխալներ թույլ տալուց, քանի որ դրանք սովորելու ընթացքի անբաժանելի մասն են: Հավատա քո ունակություններին, պատրաստ եղիր դուրս գալ հարմարավետության գոտուց և ակտիվորեն հնարավորություններ փնտրիր բանավոր խոսելու համար:
Անգլերեն հմտությունների կատարելագործումը պահանջում է նվիրվածություն, պրակտիկա և համառություն։ Անգլերենը համարվում է մեր օրերում հաջողելու
կարևորագույն գործոններից մեկը, իսկ այն զարգացնելու համար միշտ կարող ես դիմել մեզ։ Նեթվորքի հետ դու մեկ քայլ մոտ ես քո նպատակին։